Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխգործակցության սերտացումն ու զարգացումը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն:
Այս մասին ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 30-ամյակին նվիրված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«ՀԱՊԿ անդամ երկրների հետ հետագա մերձեցումը և համապարփակ համագործակցության զարգացումը Ռուսաստանի Դաշնության կողմից համարվում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,- նշված է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ www.tert.am