Գլխավոր Աշխարհ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի, ավանդական արժեքների հանդեպ սիրուց. Պուտին

Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի, ավանդական արժեքների հանդեպ սիրուց. Պուտին

by admin
0 մեկնաբանություն 1259 դիտում

Պուտինը ուղերձ է հղել հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ հայրենիքի պաշտպանությունը միշտ սուրբ է։ Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի, ավանդական արժեքների հանդեպ սիրուց։

Պուտինը նշել է, որ չնայած միջազգային հարաբերություններում առկա բոլոր տարաձայնություններին, Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժան անվտանգության համակարգի ստեղծման օգտին։

«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկել էինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ռուսաստանը կոչ արեց Արեւմուտքին ազնիվ երկխոսության, ողջամիտ, փոխզիջումային լուծումներ փնտրելու, միմյանց շահերը հաշվի առնելու։ Ամեն ինչ ապարդյուն էր։ ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան մեզ լսել, ինչը նշանակում է, որ իրականում նրանք բոլորովին այլ պլաններ ունեին»,- ասաց նա։

Աղբյուրը՝ ИЗВЕСТИЯ

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ