Գլխավոր Աշխարհ Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից

Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից

by admin
0 մեկնաբանություն 398 դիտում

Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից՝ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում: Նման կանխատեսում են արել Citi բանկի վերլուծաբանները, հաղորդում է Les Echos թերթը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ գազի վաճառքից կանխատեսվող եկամուտը գրեթե երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ տարի։ Ընդորում, վերլուծությունը հաշվի չի առնում նավթի, ածխի և այլ օգտակար հանածոների վաճառքից ստացված ֆինանսական մուտքերը։
Հրատարակությունը նշում է, որ, չնայած պատժամիջոցներին, ամպագոռգոռ հայտարարություններին և էմբարգո կիրառելու խոստումներին, ԵՄ 27 երկրներ օրական 200 միլիոն դոլար են ուղարկում «Գազպրոմ»-ին։

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ