Գլխավոր Աշխարհ Ռուս-չինական ռազմական համագործակությունն ամրապնդվում է

Ռուս-չինական ռազմական համագործակությունն ամրապնդվում է

by admin
0 մեկնաբանություն 1029 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի բանակցություններ է վարել իր չինացի գործընկեր Լի Շանֆուի հետ։ Известия-ն մանրամասներ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախարարների կնքած պայմանագրերի մասին։
Ինչպես հայտնի է դարձել, հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՌԴ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի պաշտպանության ազգային ակադեմիայի միջև։
«Ռուս-չինական համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, դրանք պետք է զարգացնել՝ միմյանց ուժեղ աջակցություն ցուցաբերելով, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերում», – ասել է Շոյգուն։

Պաշտպանության նախարարների բանակցություններում ընդգծվել է նաև, որ Ռուսաստանն ու Չինաստանը տեսնում են աշխարհի գլոբալ վերափոխման նույն ճանապարհը, որը դադարել է միաբևեռ լինելուց:

www.auroranews.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ