Սաուդյան Արաբիան ցանկանում է Չինաստանին նավթ վաճառել յուանով, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ասվում է, որ Սաուդյան Արաբիան ակտիվորեն բանակցություններ է վարում Պեկինի հետ՝ իր նավթը Չինաստանին յուանով մասնակի վաճառելու համար։ Նշվում է, որ դա քննարկվել է մի քանի տարի, սակայն այս տարի քննարկումն ակտիվացել է, քանի որ Էր Ռիադը դժգոհ է Վաշինգտոնի անվտանգության պարտավորություններից։
Աղբյուրը՝ www.ria.ru