Ոչ մի վիրուս հնարավոր չէ կանգնեցնել, քանի դեռ ինքներս չենք փոխվում: Այս մասին իր Telegram հեռուստաալիքում գրել է բժշկական գիտությունների թեկնածու, Ղուկաս մետրոպոլիտ Կովալենկոն: Նա ասում է, որ այսօր շատ են խոսում այն մասին, թե ինչ պետք է արվի, որպեսզի կորոնավիրուսով չվարակվեն: Նույնիսկ ավելի շատ խոսվում է այն մասին, թե ինչպես հաղթահարել այն: Բայց ցանկացած բժիշկ գիտի, որ միշտ էլ պետք է զբաղվել պատճառով, այլ ոչ թե այս կամ այն հիվանդության հետևանքներով: Ըստ նրա, ոչ մի կարանտինի սահմանափակում, պաշտպանության ոչ մի միջոց չի օգնի համաճարակը դադարեցնել, եթե մենք ինքներս մեզ չփոխենք: Հոգին ինքնին կեցութաձև է ստեղծում: Կյանքի ձևը, որով հասել է այսօրվա մարդկությունը, մեր հոգու խորը հետընթացի հետևանք է:
Նա առաջարկում է երեք բժշկական պրոցեդուրա, որոնց կիրառմամբ մենք կարող ենք հաղթահարել վիրուսը:
Առաջին՝ յուրաքանչյուրիս ապաշխարությունն է: Անհրաժեշտ է ապաշխարել աբորտի, պոռնկության, չարության, միմյանց հանդեպ ատելության, դատապարտման, նախանձի, մեր բոլոր մեղքերի համար, որոնք ապրում են մեր սրտերում: Մենք պետք է մաքրենք մեր հոգին:
Երկրորդ՝ աղոթքն է: Եթե յուրաքանչյուր քաղաքացի գոնե իր ժամանակի տասներորդը մասը հեռուստացույցի էկրանի և համակարգչային մոնիտորի առջևից տրամադրի աղոթելուն և Ավետարան կարդալուն, ապա աշխարհում բարին ավելի շատ կլինի:
Երրորդ` համընդհանուր ներումն է և հաշտությունը: Պետք է բոլորին ներել և ոչ մեկին չմեղադրել: Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած պատերազմ և ցանկացած արյունահեղություն:
Այս երեք պայմանների իրականացումը հնարավոր կդարձնի դադարեցնել համաճարակը: Դրան հավատալու հիմքը բազում աստվածաշնչյան և եկեղեցական պատմության օրինակներն են:
Ղուկաս մետրոպոլիտը նշում է, որ լավ հասկանում է, որ չնայած ակնհայտ պարզությանը՝ շատերն այս առաջադրանքներին անհաղորդ կմնան, որովհետև նրանք մոռացել են, թե որն է աղոթքը և որևէ փորձ չունեն իրենց կրքերի դեմ պայքարելու մեջ, և ծնողներն իրենց կյանքով բարի օրինակ չեն ծառայում իրենց երեխաների համար: Պահքը և քրիստոնեական բարեպաշտությունն ամբողջովին մոռացված է: Չծնված երեխաների սպանությունները, տարածված ստերը, խաբեությունը, զրպարտությունը սովորական երևույթ են դարձել: Սա է մեր բոլոր աղետների պատճառը: Մարդիկ մոռացել են Աստծուն և Նրա պատվիրանները:
Եզրափակելով՝ նա ընդգծում է չորրորդ սկզբունքը՝ ապավինել Աստծո կամքին ամեն ինչում: Սա չի նշանակում, որ մենք ֆիզիկապես կխուսափենք վարակվելուց: Բայց մեր սրտերում խաղաղություն կստանանք ապավինելով Աստծուն և վախից կազատվենք, ինչը կարևոր է, քանի որ վախը, անհանգստությունն ու հուսահատությունը սպանում են ոչ միայն մարմինը, այլև հոգին: Քրիստոս աշխարհ եկավ ամբողջ մարդկությանը փրկելու, մահվան վախը ոչնչացնելու և հավերժական կյանք տալու համար: Եկեք մեր ամբողջ հույսը դնենք մեր հոգու և մարմնի Փրկչի վրա:
NIP/National Information Platform