Գլխավոր Լրահոս Վրաստանում «մեծ թրքություն» է սկսվել. ահազանգում է վրացի իրավաբանը

Վրաստանում «մեծ թրքություն» է սկսվել. ահազանգում է վրացի իրավաբանը

by admin
0 մեկնաբանություն 2074 դիտում

Իրավաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների մասին։ Yerkir.am-ն ստորև ներկայացնում է նրա անդրադարձը.

«Աջարիայի թրքացումից և Գարեջիի օկուպացիայից հետո, Մառնեուլիում ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժեցին Մառնեուլիի և Հուջաբի թեմերի տարածք և վիրավորանքներ հասցրեցին հոգևորականներին, ապա Թուրքիայից կառավարվող հանցագործները հարձակվեցին և ֆիզիկական հաշվեհարդար տեսան քրիստոնյաների նկատմամբ Բուքնար քաղաքում, Գուրիա և այսօր կրկին Մառնեուլիում, Նինոոբային (Վրաստանում նշվող Սբ. Նինոյի տոնին – խմբ.) հնագույն քրիստոնեական ամրոցից հանեցին խաչը։

Սա մեծ հակամարտություն առաջացնելու համար է:

Ես կառավարությանը կոչ եմ անում հաղթել մեր երկրի թշնամիներին»:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ