Գլխավոր Լրահոս Վրաց եկեղեցին կոչ է անում պաշտպանվել պարտադիր պատվաստումներից

Վրաց եկեղեցին կոչ է անում պաշտպանվել պարտադիր պատվաստումներից

by admin
0 մեկնաբանություն 1151 դիտում

Վրաց Ուղղափառ Եկեղեցին հիշեցրել է, որ իրենք չեն աջակցում COVID-ի դեմ պարտադիր պատվաստմանը և կոչ են արել պաշտպանել Աստծո կողմից տրված ընտրության ազատությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կրոնական նշանակություն չունի, հետևաբար Վրաց Ուղղափառ Եկեղեցին չի արգելում իր ծխականներին դա անել, այլ հանդես է գալիս բացառապես կամավոր պատվաստումների օգտին, ասվում է  Վրաց պատրիարքարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Եկեղեցին հիշեցրել է Սուրբ Սինոդի որոշումը, որն արտահայտել է իր վերաբերմունքը կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, ինչպես նաև կոչ է արել հոգևորականներին որևէ կերպ չազդել հավատացյալների ընտրության վրա։ «Մենք կրկնում ենք, որ պատվաստանյութը կրոնական նշանակություն չունի։ Այսպիսով, անընդունելի է, որ եկեղեցականը հավատացյալներին արգելի կատարել այս ընթացակարգը կրոնական նկատառումներով կամ սահմանափակել Հաղորդությունը,  քանի որ նրանք պատվաստված են», – ասվում է Վրաց պատրիարքարանում:

Միևնույն ժամանակ, Վրաց Ուղղափառ Եկեղեցին դեմ է պարտադիր COVID պատվաստմանը, անկախ դրա դրդապատճառներից, ուստի կոչ է արել պաշտպանել Աստծո կողմից տրված ընտրության ազատության իրավունքը։ «Եկեղեցին չի կարող աջակցել պարտադիր պատվաստմանը, ինչ պատճառով էլ դա թելադրվի։ Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ազատ ընտրություն կատարել. սա Աստծո կողմից տրված անձեռնմխելի իրավունք է և պետք է պաշտպանված լինի»,- ասվում է Վրաց եկեղեցու հայտարարության մեջ։

Աղբյուրը՝  СПЖ

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ