Գլխավոր Հոգևոր Փորձության վեց տեսակը

Փորձության վեց տեսակը

by admin
0 մեկնաբանություն 568 դիտում

Փորձության վեց տեսակ կա՝ փորձություն վերևից, ներքևից, առջևից, հետևից, ձախից և աջից:

Ես կխոսեմ վերջին տեսակի փորձությունների մասին այս զրույցի վերջում:

Փորձությունը, որը գալիս է վերևից, այն է, երբ ուզում ես ավելին իմանալ, քան կարող ես հասկանալ, այսինքն՝ ձգտում ես իմանալ ավելին, քան քեզ տրված է:

Նման փորձություն մի անգամ պատահեց երանելի Օգոստինոսի հետ, սակայն հրեշտակը խրատեց նրան։ Երանելին ուզում էր գիրք գրել Սուրբ Երրորդության մասին, որը ոչ ոք երբեք չէր գրել: Եվ հետո մի օր, մտածելով այս մասին, նա եկավ ծովի ափ և տեսավ, թե ինչպես մի փոքրիկ երեխա իր ափերով ջուր է հանում ծովից և լցնում ավազոտ փոսի մեջ։

-Ի ՞նչ ես անում

-Ես ուզում եմ ծովը լցնել այս փոսի մեջ:

-Հրաշալի՜ է, իսկ ինչպե՞ս ես պատրաստվում դա անել։

-Իսկ ինչպե՞ս ես մտադիր քո մտքում ընդգրկել Աստծուն, Ով ստեղծել է ծովերը:

Այսպիսով, վերևից եկող փորձությունն այն է, երբ ցանկանում ես հասկանալ և սովորել ավելին, քան քեզ տրված է:

Ներքևից եկող փորձությունն այն է, երբ դու չես անում այն, ինչ քեզանից պահանջվում է: Ներքևից եկող փորձության ժամանակ անմիտի պես նստում ես գետնին ու չես էլ մտածում «թևերդ» թափահարելու մասին։ Դրանք տրված են քեզ, բայց դու չես օգտագործում։ Միայն «թևեր» ունենալը բավարար չէ, դրանք պետք է նաև օգտագործել։ Ներքևից փորձությունն այն է, երբ ոչինչ չես անում:

Թիկունքից եկող փորձությունն անցյալի հիշողություններն են՝ դու զղջում ես որոշ իրադարձությունների համար և վերակենդանացնում դրանք քո մտքում:

Բայց դրանք այնքան վտանգավոր չեն, որքան փորձությունները, որոնք գալիս են դիմացից, փորձություններ, որոնք քո աչքի առաջ են: Տեսնում ես դրանք, մտածում ես, որ սա իրական կյանքն է, բայց դրանց մեջ երբեք կյանք չկա։ Այնուամենայնիվ, չես համբերում, թե երբ ես ստեղծելու նոր ինքնություն քեզ համար, և պատճենում ես դրանք…

Ձախից եկող փորձությունները հերետիկոսություններն են: Շատ բաներ, որոնք ուղղված են մեր փրկության վերաբերյալ Եկեղեցու կարգ ու կանոնների դեմ: Բայց Փրկիչն ասում է՝ մի հովտ իսկ անգամ մի շեղվեք Իմ պատվիրաններից (Մատթ. 5.18-19):

Զրույցի վերջում ներկայացնեմ աջից եկող փորձությունը՝ դա ամենավտանգավորն է։ Ահա դու, ինչպես քեզ թվում է, լավ հոգևոր կյանք ես վարում և կարծում ես, որ դա ճիշտ է։ Իսկ իրականում, քո հոգևոր կյանքը սխալ է…

Մի պատմություն պատմեմ.

Ես վանական էի Սիհաստրիա վանքում և օգնում էի մի եղբոր: Հետո ես քահանայական ձեռնադրություն ստացա: Եվ մի անգամ, երբ հարկ եղավ կատարել մի հատուկ հնազանդություն, ես եկա այդ վանք։ Ես հարցրի վանահորը.

– Ինչպե՞ս է մեր եղբայր Ն.

«Օ՜, Հայր Սուրբ,- ասաց վանահայրը,- նա վանականության ուխտ ընդունեց և դարձավ շատ լավ վանական: Այժմ նա հյուրընկալն է վանքում։ Բայց նա մի տկարություն ունի. Հա՛յր, երբ վեր է կենում աղոթելու, չես կարող նրան տեղից շարժել, նույնիսկ եթե զանգերը հնչեցնես: Եվ ինչ էլ անես, ամեն ինչ զուր է… Բայց նա հյուրընկալն է։ Սակայն առանձնանում է իր խցում, և դուռը կողպում է։ Պատուհանից կարելի է տեսնել նրան ծնկաչոք՝ ընկղմված աղոթքի մեջ։ Ուխտավորները գալիս են, բայց վանահայրը չի իմանում, թե ինչ առաջարկի նրանց ուտելու համար։ Նրանց համար պատրաստի սենյակներ չկան… Հյուրընկալ եղբայրն էլ դեռևս չի գալիս, որովհետև նա դեռ չի ավարտել իր աղոթքը։ Այս ամենը Ձե՞զ դուր կգա: Մեկ այլ վանականի կողմից խնդիրը լուծվեց: Նա կոտրեց պատուհանը, մտավ այդ եղբոր խուցը և մի քանի անգամ ապտակեց նրան։ Հետո այս վանականը եկավ ինձ մոտ և հարցրեց, թե արդյո՞ք ճիշտ է վարվել: Եվ, գիտեք, ես նրան ասացի, որ ճիշտ է վարվել: Կարծում եմ, որ հյուրընկալը փորձության մեջ էր հայտնվել:

Սիրելինե՛րս, ձեր հոգևոր ընթացքով ոչ ոքի անհարմարություն մի պատճառեք։ Չէ որ, մենք պետք է ներդաշնակության մեջ ապրենք։ Եթե ​​ինձ խնդրեին մեկ բառով նկարագրել մշակութային հասարակությունը, ես այսպես կասեի՝ ներդաշնակությո՛ւն:

Ավելին, եթե ինձ խնդրեին մեկ բառով արտահայտել Սուրբ Գրքի իմաստն այդքան հարյուրավոր տարիներ անց և այդքան քննարկումներից հետո, ես կպատասխանեի՝ ներդաշնակությո՛ւն:

Արսեն վրդ. Պապաչոկ

Աղբյուրը՝ www.pravoslavie.ru

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ