Գլխավոր Լրահոս Քրիստոնեությունն է, որ ստեղծեց արևմտյան քաղաքակրթությունը, ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ Ռոդնի Վիլիամ Սթարք

Քրիստոնեությունն է, որ ստեղծեց արևմտյան քաղաքակրթությունը, ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ Ռոդնի Վիլիամ Սթարք

by admin
0 մեկնաբանություն 3084 դիտում

Քրիստոնեությունն է, որ ստեղծեց արևմտյան քաղաքակրթությունը: Եթե Հիսուսի հետևորդները մնային իբրև հրեական անծանոթ մի շարժում, ձեր մեծամասնությունը կարդալ չէր սովորի, իսկ մյուսները ձեռագիր պապիրուսներ կկարդային: Առանց աստվածաբանության, որի հիմքում բանականությունն է, զարգացումը, բարոյական հավասարությունը, ամբողջ աշխարհն այսօր կլիներ քիչ թե շատ այնտեղ, ուր ոչ-եվրոպական հասարակություններն էին, ասենք, Տասնիններորդ դարում. մի աշխարհ, որ լի է աստղագուշակներով ու ալքիմիկոսներով, բայց ո՛չ գիտնականներով: Միահեծան բռնակալների մի աշխարհ, առանց համալսարանների, բանկերի, գործարանների, ակնոցների, ծխնելույզների ու դաշնամուրների: Մի աշխարհ, ուր երեխաների մեծամասնութիւնը չի ապրում մինչև 5 տարեկան հասակը և բազմաթիվ կանայք մահանում են ծննդաբերության ժամանակ: Մի աշխարհ, որն իրոք ապրում է «խավար դարաշրջանում»:

Ռոդնի Վիլիամ Սթարք

Ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ է: 32 տարի շարունակ սոցիալական գիտություններ է դասավանդել Վաշինգտոնի Համալսարանում, իսկ 2004թ.ին տեղափոխվել է Բեյլորի Համալսարան, ուր կրոնի ուսումնասիրման ինստիտուտի համանախագահն է:
Հեղինակն է մեծածավալ 30 հատոր գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև հին աշխարհի պատմությանն ու սոցիալական կառուցվածքի ուսումնասիրություններին նվիրված ավելի քան 140 գիտական հոդվածների:
Երկու անգամ արժանացել է «Distinguished Book Award from the Society for the Scientific Study of Religion» մրցանակին (1985, 1992):

Աղբյուրը՝  Գիտություն և Հավատք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ