Գլխավոր Ընդհանուր ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ ԿԳՆԱՆ, ԵԹԵ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԵՔ ԴԱՌՆԱ

ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ ԿԳՆԱՆ, ԵԹԵ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԵՔ ԴԱՌՆԱ

by admin
0 մեկնաբանություն 1124 դիտում
Օրեր առաջ խոսել էի շարժումներից, սահմանել շարժումը որպես հոգի, որը մարմին է փնտրում:
Դիմադրության համաժողովրդական շարժման նպատակը առանց թուրքի «բարյացակամության» Հայաստանը վերականգնելն է, զարգացման վերին կետը՝ Հայկական Արցախը:
Մայիսին 9-ին լսեցինք առաջիկայում ձևավորվելիք Վստահության կառավարության ծրագրային առաջնահերթությունները:
Բաց է մնում, թե ո՞րն է շարժման ոդիսականը, ո՞րն է այն ուրվականը, որը քշելու Հայոց աշխարհից անհայրենիք տարրերին, որոնց համարը Արցախը Հայաստան չէ, Հայաստանն էլ ուղղակի հողատարածք է, որը ոչ միայն շատ լավ առևտրի վայր է, այլև առևտրի առարկա:
Հայաստանում 2018 թվականից հայրենիքը սիրելու, հայրենիքով ապրելու, հայրենիքը անձերից վեր դասելու պակաս կա:
44 օրյա պատերազմից հետո այդ պակասը մի քանի անգամ մեծացել է:
Զարթնիր լաո երգը կորսված հայրենիքի, բայց չկոտրված հայի մասին է, քանի որ մշեցին Մուշը լքելու առաջին օրվանից հավատացել է, որ հետ է գնալու:
Դա հայրենասիրության արտահայտում էր 20-րդ դարասկզբին, այսօր հայրենասիրության նոր մոդել է պետք:
Հայրենասիրության պակասը բերեց փնթի չինովնիկների, որոնք, ոչնչից չհականալով, խարխլեցին կրթական համակարգը, հետո ի հայտ եկան անհայրենասեր գրանտասերները, հետո եկավ հայրենասիրությունը ծաղրող մեծ ծաղրածուն:
Շարժումը պետք է հայրենասիրություն կոչվող մեծ նպատակը ի կատար ածի, որից հետո անհայրենիքները կհեռանան, քանզի նրանց համար հայրենասիրությունը նույնն է, ինչ սատանայի համար խաչը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ