Գլխավոր Աշխարհ Աշխարհում մահացության հիմնական պատճառը աբորտն է, այլ ոչ թե՝ կորոնավիրուսը

Աշխարհում մահացության հիմնական պատճառը աբորտն է, այլ ոչ թե՝ կորոնավիրուսը

by admin
0 մեկնաբանություն 1854 դիտում

Արդեն երկու տարի է, ինչ աշխարհը տառապում է համաճարակից, և շատերը հավանաբար կարծում են, որ այս ընթացքում մահերի մեծ մասը եղել է կորոնավիրուսից։ Բայց այդպես չէ:

Ինչպես գրում է The Christian Post-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները, մի քանի տարի անընդմեջ աշխարհում աբորտը եղել է մահացության հիմնական պատճառը։

Օրինակ՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում կատարվել է մոտավորապես 42,6 միլիոն աբորտ։

Համեմատության համար՝ 13 միլիոն մարդ մահացել է վարակիչ հիվանդություններից (կորոնավիրուսից՝ մոտ 3,5 միլիոն), 8,2 միլիոն մարդ՝ քաղցկեղից, գրեթե 5 միլիոն մահվան պատճառ է դարձել ծխելը, մոտ 2,5 միլիոն մահը կապված է ալկոհոլի հետ, 1,7 միլիոն մարդ մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է ավելի քան 1,3 միլիոն մարդ: Գրեթե 1,1 միլիոնից ավելին ինքնասպանություն է գործել։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ 2021 թվականին աշխարհում մահացել է 58,7 միլիոն մարդ՝ չհաշված աբորտները։ Բայց այս ցուցանիշը համեմատելի է նույն ժամանակահատվածում կատարված աբորտների թվի հետ։

Աղբյուրը՝  Православие.Ru

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ