Գլխավոր ՀոգևորԱռակներ Ապաշխարություն (առակ)

Ապաշխարություն (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1877 դիտում

Հետաքրքրական է մի պատմություն, ուր ասվում է, թե մի վանական լեռնային գետի ափին նստած նայում է դեպի բարձրաբերձ լեռները: Մոտենում է նրա աշակերտը և հարցնում, թե վարդապետ, ինչո՞ւ չեմ զգում Աստծու ներկայությունն ու անմիջականությունը, մինչդեռ այսքան ժամանակ ապաշխարության շրջան եմ անցում, գիտակցում իմ մեղավոր լինելը, բայց այդպես էլ Աստծո ներկայությունը չեմ վայելում: Վանականը պատասխանում է, թե երբ նայում ես այս գետին, ի՞նչ ես տեսնում: Աշակերտը պատասխանում է, թե տեսնում եմ, որ այս լեռնային գետն ինչքան վճիտ է ու մաքուր: Վանականն ասում է, թե խնդիրն էլ այդ է, որ միայն տեսնում ես, թե այս գետն ինչքան մաքուր ու վճիտ է, սակայն չես նկատում, թե նրա մեջ ինչքան մանր ու մեծ քարեր կան և դրանցից մաքրվելուց հետո միայն գետն ամբողջովին մաքուր կլինի և հանդարտ ու խաղաղ կհոսի:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ