Գլխավոր Աշխարհ Ինչ է ասել Շոյգուն պատերազմի ավարտի մասին

Ինչ է ասել Շոյգուն պատերազմի ավարտի մասին

by admin
0 մեկնաբանություն 1300 դիտում

Ռուսական բանակը կշարունակի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև սահմանված նպատակների իրագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն՝ իր նպատակներին հասնելու համար»,- երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական խնդիրն է. ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը։

«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է այն ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է Շոյգուն։

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ