Գլխավոր Գրադարան Ծովակալ Հովհաննես Իսակովի գրչին են պատկանում 100-ից ավելի աշխատություններ

Ծովակալ Հովհաննես Իսակովի գրչին են պատկանում 100-ից ավելի աշխատություններ

by admin
0 մեկնաբանություն 2525 դիտում

Հովհաննես Իսակովի գրչին են պատկանում 100-ից ավելի աշխատություններ, որոնց մի մասը հրատարակվել է մի քանի անգամ և թարգմանվել օտար լեզուներով։ Դեռևս 1928 թվականին լույս է տեսել նրա «Գիշերային ականազերծում» աշխատությունը, ուր ընդհանրացված էր դարասկզբի ռուս-ճապոնական և առաջին համաշխարհային պատերազմի փորձը։  Իսակովի «ԽՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական պատերազմում» ծավալուն աշխատությունը թարգմանվել է մի քանի լեզուներով և մինչև այժմ օգտագործվում է ռազմածովային ակադեմիաներում որպես դասագիրք։ Դասագրքեր են հանդիսանում նաև Իսակովի «Ռազմածովային նավատորմի հրամանատարի տեղեկատու», «Ուղեցույց ծովային ռազմական գործողությունների համար», «ԽՍՀՄ ռազմածովային ուժերի մարտական կանոնադրությունը» և այլ աշխատություններ։ 1950-ական թվականներին լույս տեսած «Ծովային ատլասի» հատորները խոշոր ներդրում էին համաշխարհային ծովագնացության և պատմաաշխարհագրական գիտությունների բնագավառում։

Աղբյուրը՝  AR TV

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ