Գլխավոր ՀոգևորԱռակներ Կետը (առակ)

Կետը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 643 դիտում

Ճայը պղտոր լճակի մեջ լողացող փոքրիկ, հպարտ ձկանը հարցնում է.

-Ինչո՞վ ես այդքան հպարտանում և ասում, թե ամենամեծ ձուկն ես, լս՞ել ես կետ ձկան մասին:

Ձկնիկը պարծենալով ասում է.

-Լսել եմ, այդ կետը ես եմ:

Ճայը պատասխանում է.

-Լավ ասացիր… երբ հսկա կետ ձկանը հանդիպես, իսկապես կհամոզվես, որ մի աննշան, աննկատ կետ ես նրա առջև…

Հպարտությունից միշտ բխում է տգիտություն, անմտություն, իսկ խոնարհությունից՝ իմաստություն, խոհեմություն:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ