Գլխավոր Հոգևոր (ՄԵԾ) ՊԱՀՔԻ ԵԼԱԿԵՏՆ ՈՒ (ՎԵՐՋՆԱ)ՆՊԱՏԱԿԸ

(ՄԵԾ) ՊԱՀՔԻ ԵԼԱԿԵՏՆ ՈՒ (ՎԵՐՋՆԱ)ՆՊԱՏԱԿԸ

by admin
0 մեկնաբանություն 640 դիտում
“…Եվ երկուսն էլ մերկ էին ու չէին ամաչում”(Ծննդ. Բ 25)։
Աստվածաշնչյան սույն հատկորոշման մեջ միանգամայն ամբողջականորեն հատկորոշվում են երկու կարևոր հանգրվաններ. և՜ Աստծո (հայրական) նախախնամ֊ հոգատար (բացառիկ) վերաբերմունքը, և՜ մարդու երանական (դրախտային) վիճակը, որն այնքան լիարժեք կերպով (և “ճշտակատարությամբ”) երևան է գալիս նորածին մանկանց պարագայում, երբ վերջիններս (կատարյալ երջանիկ) շրջապատված֊պարուրված են (ծնողական) լիակատար֊բովանդակ սիրով…
Պահքն Աստծո օգնականությամբ (ինքնա)մաքրվելու, միտքն ինքնաբուխ կերպով դեպի Բարձրյալը հակելու և (կամովին) քրիստոնեական մեր ինքնությանը հոգևոր ապրումով վերադառնալու…` վերագտնելու բացառիկ միջոց և հնարավորություն է։ Երբ մարդը բացարձակի փնտրտուքով և բարու ընտրությամբ (նմանվելու նպատակադրումով) մոտենում է Կատարյալին, վերագտնելու իր (մեջ Աստծո ներկայությունը) բուն էությունը։ Մարդկային սույն ընթացքը մարդուն նմանեցնում֊մոտեցնում է իր ամբողջական ու կատարյալ (այն) վիճակին և այն իրողությանը, որն Աստվածաշնչում հայտնի է իբրև “պայծառակերպություն”։ Ուրիշ խոսքով` մարդու հոգևոր ընթացքի բարձրակետը, նրա “պայծառակերպությունն է”։ Ինչն այլ խոսքով և գործնականում` մարդու (բարոյական) հաղթանակն է ամեն բանից առաջ մեղքի դեմ, որն էլ այնքան գեղեցիկ ձևակերպված֊բանաձևվված է մեր Եկեղեցու հայրերի կողմից, (դիցուք` Ս. Մաշտոցին վերագրվող ապաշխարության երգերում, Ն. Շնորհալու շարականներում, Ն. Լամբրոնացու աղոթքների մեջ ու այլուր…) և բավական բնութագրական նկարագրում է մարդու աստիճանական վերադարձը դեպի (իր) աստվածադիր ինքնություն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ