Գլխավոր Լրահոս ՍԻՆԹԵՏԻԿ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՆԹԵՏԻԿ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

by admin
0 մեկնաբանություն 1403 դիտում
Մեր օրերում թափ է առնում հոգեբանության մի նոր ուղղություն, որը ուսումնասիրում է մարդկանց երջանկությունը:
Ահա այդ տեսության առաջամարտիկ Դեն Ժիլբերտի մի քանի մտքեր.
❎ մենք մեզ հավասարապես երջանիկ ենք զգում, երբ հասնում ենք բաղձալի նպատակին, կամ տապալվում ենք;
❎ երբ մենք գիտակցում ենք իրավիճակի անդառնալիությունը, փորձում ենք ստեղծված իրավիճակում գտնել առավելություններ, դրանք բարձրաձայնել:
Առաջին հայացքից դատարկաբանություն թվացող այս տեսությունը իր փառահեղ փորձարկումը անցնում է Հայաստանում 2020 թվ -ից հետո:
2021թվ-ին 680 000 մարդ հաջողությամբ հանձնեց այս թեստը՝ ընտրելով դավաճան-անինքնասերների խմբակը:
680 հազար մարդ իրական երջանկության պակասը լրացրեց սինթետիկ երջանկությամբ, գտավ կապիտուլյացիայի մեջ դրական կողմեր ու առավելություններ, հիմա էլ շարունակում է ապրել «երջանիկ»:
Հենց այս տեսության հաջող կիրարկումից հետո Եվրոպայի ու ԱՄՆ դեսպանները Հայաստանում «ժողովրդավարական» ֆորում արեցին ոստիկանական պատնեշի ներսում՝ հռչակելով փակ ժողովրդավարության նոր հռչակագիրը:
Ժողովրդավարության այս նոր դրսևորումը փաստում է.
իշխանությունները ինչ ուզեն կարող են անել, եթե պատրաստ են Ռուսաստանի դեմ գործողություններ ու քաղաքականություն իրականացնել:
Հուսով եմ, սինթետիկ երջանիկները առաջիկայում կվերհիշեն իրական երջանկության գոյության մասին, կարթնանան այս թմբիրից, որից հետո միասին՝ ազգովի, կշարժվենք դեպի Անկախ Հայաստանի Հանրապետություն, որի Արտաքին գործերի նախարարությունը, լինելով երկրի սուբյեկտության խորհրդանիշը, մասնակից կլինի երկրի կառավարմանը, որի պաշտպանության նախարարը աշխատանքից չի հեռացվի Արցախ այցելելու պատճառով, որի բանակը առանց ԳՇ պետի չի մնա 2 ամիս, որի մշակույթի նախարարությունը չի օպտիմիզացվի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ