Իրավաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների մասին։ Yerkir.am-ն ստորև ներկայացնում է նրա անդրադարձը.
«Աջարիայի թրքացումից և Գարեջիի օկուպացիայից հետո, Մառնեուլիում ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժեցին Մառնեուլիի և Հուջաբի թեմերի տարածք և վիրավորանքներ հասցրեցին հոգևորականներին, ապա Թուրքիայից կառավարվող հանցագործները հարձակվեցին և ֆիզիկական հաշվեհարդար տեսան քրիստոնյաների նկատմամբ Բուքնար քաղաքում, Գուրիա և այսօր կրկին Մառնեուլիում, Նինոոբային (Վրաստանում նշվող Սբ. Նինոյի տոնին – խմբ.) հնագույն քրիստոնեական ամրոցից հանեցին խաչը։
Սա մեծ հակամարտություն առաջացնելու համար է:
Ես կառավարությանը կոչ եմ անում հաղթել մեր երկրի թշնամիներին»:
Աղբյուրը՝ www.yerkir.am