Գլխավոր Գրադարան Հայուհի, որը եղել է ամերիկյան հրթիռային նավիգացիոն համակարգի ստեղծողներից

Հայուհի, որը եղել է ամերիկյան հրթիռային նավիգացիոն համակարգի ստեղծողներից

by admin
0 մեկնաբանություն 2269 դիտում

Աննա Կազանջյան Լոնգոբարդո` «Saturn» հրթիռային նավիգացիոն համակարգի, «Viking» տիեզերական նախագծի, «Avangard» հեռահաղորդակցության համակարգի մշակող, «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության նախկին տնօրեն և «Unisys Corp»-ի նախկին գործադիր տնօրեն:

Կազանջյանը եղել է Կոլումբիայի համալսարանում մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, ինչպես նաև «Իգլսթոն» մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։ Նա ներկայում «Նյու-Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում է:

Աննա Կազանջյանը ծնվել է 1928 թ.-ին Նյու Յորքում` հայ գաղթականների ընտանիքում: Նա  Միացյալ Նահանգներում առաջին կինն էր, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա:  Շատ ճարտարագետների կարծիքով` նավերի կառուցման ոլորտում նրա ճշգրիտ հաշվարկներ են հիմնականում նրան ճանաչում բերել:

Երբ 1956 թ. նրան «Sperry RAND» ընկերությունում ընդունվում է որպես առաջատար մասնագետ, նա սկսում է զբաղվել անալոգային և թվային ծրագրերի մշակմամբ: Այդ տարիներին նա մեծ ներդրում է կատարել նաև ավիացիոն ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում, մասնավորապես մասնակցել է «Saturn» հրթիռի և «Viking» տիեզերական համակարգի ստեղծման, ինչպես նաև «Avangard» նախագծի աշխատանքներին:

Աննան  զբաղվել  է Պենտագոնի համար նախատեսված «Ատլաս» տիպի բալիստիկ համակարգերի թռիչքի հաշվարկման աշխատանքներին: 1957 թ. Աննա Կազանջյանը մշակեց հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվեցին գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի է եղել միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Երկու տարի անց NASA-ն, վերջապես կարողանալով օգտագործել այդ հաշվարկները, ի վիճակի եղավ մի քանի արբանյակներ գործարկել:

Այսպիսի հաջողություններից հետո Աննա Կազանջյանը դարձավ ռազմական տեխնոլոգիաների նմանատիպ համակարգերի հետազոտման և զարգացման բաժնի պետ: Ավելի ուշ զբաղեցրել է  «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության տնօրենի, այնուհետև`«Unisys Corp»-ի գործադիր տնօրենի պաշտոնները:

1966-1970թթ. եղել է Նյու Յորքի տեխնիկական ընկերությունների խորհրդի տնօրեն: Կազանջյանը մինչ այսօր էլ հանդիսանում է Բարնարդ քոլեջի մեխանիկական ճարտարագիտության խորհրդի անդամ: Ներկայումս բնակվում է Նյո Յորքի Բրոնքսվիլ ավանում:

Աղբյուրը՝  www.armedia.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ