Գլխավոր Ընդհանուր Սոցիալական արդարությունը եղբայրասիրության մեջ է

Սոցիալական արդարությունը եղբայրասիրության մեջ է

by admin
0 մեկնաբանություն 269 դիտում

Քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարները՝

Սեր, ազատություն, եղբայրություն

Եղբայրությունը քրիստոնեական համակեցության հիմքերից մեկն է, քանի որ սիրո պատվիրանը թելադրում է եղբայրասիրություն: Այն հասարակությունը մեծ, ամուր ընտանիք դարձնելու խորհուրդն է: Այն միասնության գլխավոր գրավականներից մեկն է: Պետությունը դառնում է մի մեծ ընտանիք, որտեղ իշխում է սիրո պատվիրանը, հարգանքը, ազնվությունը, մարդու արժանապատվությունը: Հայ ժողովրդի մեջ մեծ տեղ է տրվում ընտանիք հասկացությանը: Ընտանիքը հայ մարդու համար սրբություն է համարվում, սակայն պետությունը չի դիտարկվում իբրև մի մեծ ընտանիք, որից էլ բխում է թույլ պետություն կառուցելու գործոնը: Եթե պետությունը գիտակցվի որպես քո մեծ ընտանիքը, որի համար նույնպես պիտի գործես այնպես, ինչպես քո սեփական ընտանիքի համար, այդժամ յուրաքանչյուրը կձգտի գործել ոչ միայն իր անձնական ընտանեական շահի, այլև՝ մեծ ընտանիքի՝ պետական շահի համար:  Եղբայրասիրությունը թելալադրում է, որ յուրաքանչյուրն ունենա հավասար հնարավորություններ և այս դեպքում փոխօգնությունը շատ ավելի կարևոր է պետության մեջ յուրաքանչյուրի համար՝ մերժելով անհավասարությունն ու սոցիալական անարդարությունը: Այսպիսի հասարակությունում կարող են լինել հարուստներ, բայց՝ ոչ աղքատներ: Առաքելությունը աղքատության վերացումն է: Հետևաբար, եղբայրասիրությունը նվազեցնում է աղքատությունը, իսկ ազատությունը՝ զարկ տալիս անձի հոգևոր և նյութական զարգացմանը, այսինքն՝ յուրաքանչյուր անձնավորությանը տալիս է հարուստ լինելու հնարավորություն: Հետևապես, եղբայրասիրությունը համակշռում է մասնավոր և ընդհանուր սեփականությունը՝ չմերժելով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Սոցիալական արդարությունը եղբայրության դրոշակն է, որովհետև ամեն ոք ստանում է ըստ իր կարիքների, անհրաժեշտն՝ ըստ իր չափի: Փոխադարձ օգնությունը առաջ է քաշում համագործակցային հասարակություն և հարգանք բոլորի հանդեպ: Այս դեպքում մարդիկ ոչ թե մրցակցում են միմյանց հետ, այլ՝ յուրաքանչյուրը ձգտում է անհատական զարգացման և ծաղկման հանուն համամարդկային արժեքների՝ սիրո, ազատության և եղբայրության: Եվ եղբայրասիրության մեջ կարևոր է դառնում յուրաքանչյուր անձի արժանապատիվ կյանք ունենալու հրամայականը: Եղբայրությունը, արժանապատվությունը, ազնվությունը դառնում են միասնական այն հիմնաքարը, որտեղ կերտվում է ուժեղ սոցիալական պետությունը:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ