Գլխավոր Լրահոս Հաճախ հարց եմ տվել ինձ. ինչո՞ւ նրանք ավելի զարգացած լինեն, և մենք այնքան զարգացած չլինենք: Որտե՞ղ է պատճառը. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հաճախ հարց եմ տվել ինձ. ինչո՞ւ նրանք ավելի զարգացած լինեն, և մենք այնքան զարգացած չլինենք: Որտե՞ղ է պատճառը. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

by admin
0 մեկնաբանություն 362 դիտում
Ես ճանաչել եմ շատ ազգեր, երբ ուսանող եմ եղել Անգլիայում: 9600 աշակերտների մեջ երեք հայ էինք միայն: Հաճախ հարց եմ տվել ինձ. ինչո՞ւ նրանք ավելի զարգացած լինեն, և մենք այնքան զարգացած չլինենք: Որտե՞ղ է պատճառը: Կարդացել եմ նրանց գրականությունը, ճանաչել եմ նրանց պատմությունը, հաղորդակից եմ եղել նրանց ապրող ղեկավարների հետ՝ և՛ հոգևորական, և՛ քաղաքական, և՛ պետական: Ես եկել եմ հետևյալ եզրակացության. նրանք կարգավորյալ ձևով են դասավորում իրենց կյանքը, և մեկ փիլիսոփայություն ունեն: Դա հետևյալն է. ընդհանուրին շահին մեջն է անհատին շահը, ոչ թե անհատականին մեջն է ընդհանուրին շահը: Եթե ընդհանուր մարմինս առողջ չլինի, իմ թևը չի կարող երկար առողջ մնալ: Մարմին է ազգը: Այդ մարմինն իր ամբողջության մեջ եթե առողջ չլինի, ես՝ մի մասնիկս, չեմ կարող այդ վատառողջ մարմնի մեջ առողջ լինել:
Հետևաբար՝ ընդհանրական շահը՝ քաղաքի փողոցը, հրապարակը, այն բոլոր հասարակական շենքերը, հաստատությունները, որոնք կան, իմ տնից վեր պետք է դասվեն, որովհետև դրանք կպատկանեն ամբողջին, ոչ թե ինձ: Եթե իմը նախընտրեմ, մի օր ընդհանուրի հիվանդությունը իմ տանը կհասնի: Սա շատ պարզ, Լապալիսյան ճշմարտություն է…
Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ