Գլխավոր Աշխարհ Bloomberg-ը կարծում է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը պառակտել է ԵՄ-ն

Bloomberg-ը կարծում է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը պառակտել է ԵՄ-ն

by admin
0 մեկնաբանություն 1077 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է հարվածել Եվրոպայի ամենացավոտ կետին՝ էներգետիկային, վառելիքի գների աճը հանգեցրել է բարձր գնաճի և Արևմուտքում տնտեսական անկման, գրում է Bloomberg-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ Եվրամիությունն առաջ է քաշում Ռուսաստանի դեմ ամենախիստ սահմանափակումները, այնուամենայնիվ աճում է փոխզիջումների թիվը՝ սկսած նավթամուղով նավթի մատակարարումների զիջումներից մինչև պատրիարք Կիրիլի պատժամիջոցային ցուցակից հանելը»,- ասվում է հրապարակման մեջ։
Bloomberg-ը կարծում է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը պառակտել է ԵՄ-ն, քանի որ երկրները «հոգնել են պատժամիջոցներից»։
«Ֆինանսական զենքը անկատար գործիք է, որը գործում է ընտրովի և հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների»,- նշվում է հոդվածում։
Bloomberg Economics-ի գնահատմամբ՝ այս տարի Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները կկազմեն մոտ 285 միլիարդ դոլար։
«Դրան ավելացրեք այլ ապրանքներ, և դա գերազանցում է պատժամիջոցների տակ սառեցված ռուսական արժութային պահուստների 300 միլիարդ դոլարը»,- եզրափակել է հոդվածի հեղինակը։

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ