2024 թվականին BRICS-ում կներառվեն վեց նոր երկրներ՝ Արգենտինա, Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա եւ Եթովպիա։ Այդ երկրները կմտնեն BRICS-ի կազմում 2024 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Մենք որոշել ենք հրավիրել Արգենտինայի Հանրապետությանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Սաուդյան Արաբիայի Թագավորությանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ դառնալու BRICS-ի լիիրավ անդամ։ Անդամակցությունը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից»,-ասել է Ռամաֆոսան։
Աղբյուրը՝ www.news.am