«Մաթեմատիկան և Աստծո գոյությունը» գիրքը գրել եմ որպես նպատակ ունենալով ապացուցել, որ «մաթեմատիկական մտքի ճշգրտությունն ու Աստծո հանդեպ [քրիստոնեական] խորը հավատքը կարող են համերաշխ կերպով գոյություն ունենալ միատեղ»: Գիտությունն ու քրիստոնեական կրոնը «համատեղ գոյություն ունեն բազմաթիվ գիտնականների մոտ, և երկու իրականությունները ո՛չ միայն համաձայնվում են միմյանց, այլ մինչև իսկ՝ փոխադարձաբար արգասավորում են միմյանց: […] Ուզում եմ նաև հասկացնել, թե ինչպես – գիտության և հավատքի միջև անհամատեղելիություն լինելուց շա՜տ հեռու – առաջինը (և, ի մասնավորի, մատեմատիկան) կարող է համոզիչ թելադրանքներ, ինտուիցիաներ ընձեռել, որոնք հավատացյալին օգնում են ամրապնդելու սեփական հավատքը: […] Կոնկրետ կերպով, ես իմ հավատքն ապրում եմ մաթեմատիկոսի իմ գիտական աշխատանքի հետ համատեղ, այս հարցում օգնություն ստանալով Աստծո ներկայությունից, որը կենդանի կերպով զգում եմ իմ ներսում և որն ինձ երբեք չի լքել»:
A. AMBROSETTI, La matematica e l’esistenza di Dio [Մաթեմատիկան և Աստծո գոյությունը], Lindau 2009, pag. 10-12, 77.
Անտոնիո Ամբրոզետտին (ծնվ. 25 Նոյեմբեր 1944) իտալացի մաթեմատիկոս է և ակադեմիական գործիչ:
Աղբյուրը՝ Գիտություն և Հավատք