Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ և մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ. Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:
Իզմիրը և Կոստանդնուպոլիսն այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան: Սակայն 1915 Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից և հաստատվել ԱՄՆ-ում: Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դետրոյթ քաղաքում:
Ա.Մանուկյանը, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով, մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում և 1929թ. հիմնում իր սեփական «Masco Screw» ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է «Masco Corporation»:
1968թ. Ալեք Մանուկյանը և կինը` Մարի Մանուկյանը, հիմնում են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական և գիտական աշխատանքների թարգմանությանն և հրատարակմանը, ինչպես նաև հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն:
Մանուկյանը (ՀԲԸՄի միջոցով) աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը: Կառուցել է նաև բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել: Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա հայ բարերարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել (աղբյուրը՝ www. www.iammedia.am):
Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում,
Ալեք Մանուկյանը ունեցել է ընդամենը 50 դոլար, երբ 1920 թվականին ոտք է դրել ԱՄՆ
Նախորդ գրառումը