
Յուրօրինակ կրթական ծրագիր
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Գործարար առաջնորդություն և հոգևոր զարգացում» ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացնում է վեցամսյա (փետրվար-հուլիս 2026թ.) անվճար դասընթաց: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ, ինչպես նաև նրանց լավագույն ծրագրերը դրամաշնորհների (450.000 ՀՀ դրամ) կարժանան:
Զարգացրեք գործարարության և առաջնորդության ձեր հմտությունները:
Դասընթացի հիմնական ուղղությունները՝
1. Առաջնորդության սկզբունքներ
2. Բիզնեսի հիմնում ու կառավարում
3. Գործարար հաղորդակցություն
4. Մարքեթինգի առանձնահատկություններ
5. Ֆինանսական կառավարում
6. Նորարարական գործարարություն
7. Կոնֆլիկտաբանության հիմունքներ
8. Մեթոդաբանություն
Դասընթացի մեկնարկը փետրվար ամսին է: Ավարտը՝ հուլիս ամիս:
Հունիս ամսին մասնակիցների համար կկազմակերպվի նաև արշավ-ուխտագնացություն դեպի ՀՀ պատմական վանքերից մեկը:
Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու նաև գործարարների հետ, որոնք իրենց գործարար փորձառությամբ կկիսվեն մասնակիցների հետ:
Լավագույն մասնակիցները կարող են ընդգրկվել նաև Գործարար առաջնորդություն դասընթացին կից Կրեդո գործարար ակումբի ծրագրերին /Credo Business Club/
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 21-ը։
Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը մոտ երկու ժամ է: Դասընթացը լինելու է երեկոյան ժամերին՝ 19:00-21:00:
Դասընթացը լինելու է հիմնականում՝ չորեքշաբթի օրը: Դասընթացը իրականացվելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում:
Դասընթացներն անցնելու են տարբեր ձևաչափերով, ինչպես օրինակ՝ lectures + case studies: Դասավանդման լեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Մասնակիցների թիվը սահմանափակ է: Մասնակցության համար կապ կհաստատենք էլեկտրոնային հասցեով:
Գործարար առաջնորդության դասընթացը նոր համագործակցային կապեր հաստատելու լավ հարթակ է:
Մանրամասնությունների համար դիտել կցված ֆայլը՝ EL 2026
ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄՆ՝ ԱՅՍՏԵՂ

5 մեկնաբանություններ
1) Տարիքային սահմանափակում կա՞։
2) Դասընթացները հնարավոր՞ է օնլայն ֆորմատով։
Սույն դասընթացը երիտասարդների համար է նախատեսված: Այն օնլայն ֆորմատով չի անցկացվում:
Սիրո՜վ կմասնակցեմ????
Շնորհակալություն նման նախաձեռնության համար,կցանկսնայի իմանալ հոգում եք ճանապարածախսը եթե մարզից ենք՞կանխավ շնորհակալություն
Ճանապարհածախսը չենք հոգում