Վերջին օրերին ուսումնասիրեցի հանրակրթական նոր չափորոշիչները, որը դրված է, այսպես ասած, «հանրային քննարկման»: Այո, իրապես այսպես ասած, որովհետև որևէ հանրային քննարկման ականատես կամ ականջալուր չեղանք: ՀՀ օրնեք իսկ նախատեսում է, որևէ փոփխությանուն կատարել աշխատանքային հանձնախմբերի և հանրային քննարկման արդյունքում, իսկ մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է: Իհարկե կարևոր է համամարդկային և համաշխարհային փորձը, բայց իհարկե կառուցված ազգային հիմքի վրա: Այն ինչ ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ ցավալիորեն նշված են միայն օտարերկյա պետությունների փորձառությունը, էլ չասած ծրագիրը հովհանավորող կազմակերպությունները, որոնց ապազգային քաղաքականությունը հայտնի է բոլորիս: Հիշենք, երբ Նպոլեոն Բոնապարտը հանձնարարեց կազմելու «Քաղաքացիական օրենսգիրքը» այնտեղ ներառվեցին նաև դրույթներ Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», և ոչ միայն այս. ցավալիորեն օտարներն ավելի են գնահատում մեր գիտությունն ու փորձը քան մենք ինքներս:
Ի մասնավորի ուզում եմ անրադառանալ «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգին: Մեջբերեմ դասընթացի նպատակը. ««Հայոց պատմություն» առարկայի նպատակը հայկական քաղաքակրթության վերաբերյալ համակարգված գիտելիքի ձևավորումն է: Առարկան նպաստում է պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող քաղաքացու զարգացմանը, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը»: Գոհացնող է, սակայն ցավոք սրտի միայն նպատակը, քանի որ այն չի համապատասխանում ուսուցման այն ծրագրին և վերջնադրույթներին, որոնք ներառված են նոր ծրագրով, որտեղ կարծես չի հասկացվում թե սա ո՞ր երկրի քաղաքացու կրթության համար է՝ հայի՞ թե՞ օտարի:
Ընտանիք հասկացողությունը, որ ազգի մոդելն է, համարյա թե դուրս է թողնված:
Անտեսված են դպրոց և Եկեղեցի հասկացությունները:
Կրճատված է ընդհանուր դասաժամերի քանակը:
Համարյա թե բաց են թողնված հին շրջանի վերաբերող նյութերը:
Քրիստոնեության վերաբերյալ ունենք ընդամենը մի լղոզված թեմա. մեջբերում եմ. «Ազգային, քրիստոնեական մշակույթի ձևավորումն ու հայի նոր ինքնության ստեղծումը (V-IX դդ.)», այն էլ ընդամենը յոթը դասաժամով:
Անրադառնալով ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը, թե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կդասվանդվի «Հայոց պատմություն» առարկայի հետ, հարցնում ենք ինչպե՞ս, եթե դասաժամերը կրճատված են և թեմաները ներառված չեն:
Առայժմ բավարարվենք այսքանով, ավելի հանգամանալից ուսումնասիրությունները թողնելով բուն մասնագետներին:
Տ.Սարգիս քհն. Սարգսյան
Վերջին օրերին ուսումնասիրեցի հանրակրթական նոր չափորոշիչները, որը դրված է, այսպես ասած, «հանրային քննարկման»: Այո, իրապես…
Gepostet von Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի Թեմ am Samstag, 1. August 2020