Գլխավոր Աշխարհ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ԵՂԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ԵՂԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

by admin
0 մեկնաբանություն 53 դիտում
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉԸ ԵՂԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
կամ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ամեն օր մենք ուզում ենք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. ինչպես՞ Հայաստանում ձևավորվեց անիքնասերների խմբակը, որը իրական չարիք դարձավ ազգի ու պետության համար;
2. ինչպես՞ և որտեղից՞ առաջացավ անտարբերությունը մեր մեջ, ինչպես՞ հայոց մեջ ամրապնդվեց նիկոլիզմը;
3. ինչպես՞ վերացան հայրենասիրությունն ու պետականությունը մեզանում:
Փորձեմ հակիրճ շարադրել.
1. բացհասարակություն ու այլ միջազգային գրանտատու կազմակերպությունները՝ ոլորտի անպատասխանատու ու անգրագետ, տեղ-տեղ նաև փողասեր գործիչների թողտվությամբ սողոսկեցին կրթական համակարգ:
Սկսվեց ուղեղների լվացման մեծագույն պրոցեսս, որը ուղեկցվում էր «ձրի պանիր բաժանելով»: Պանիրը սկսեց լայն պահանջարկ վայելել, քանի որ ձրի էր:
Հետևանք1. անիքնասիրությունը առաջանում է ձրիակերության խրախուսման ու ավարայությունը՝ շուստրիություն համարելու պատճառով:
թեզիս 1- ձրիակերությունն ու ավարայութունը ազգի ու պետության թշնամիներներն են:
2. կոռուպցիան ու կաշառակերությունը մտան դպրոց և բուհական համակարգ՝ խարխլելով հասարակությունում գոյություն ունեցող դասակարգումները:
Բարձրագույն կրթություն ստացած մարդը այլևս արժեք չէ, քանի որ դիպլոմը հասանելի է բոլորին՝ անկախ մտավոր ունակություններից:
Թափ հավաքող անգրագիտությունը ուղիղ համեմատական է դիպլոմավորների քանակին:
Հետևաբար, դատարկախոս-ստախոսը դառնում է առաջնորդ՝ առաջ բերելով մի հասարակարգ, որտեղ կարելի է խոսել ամեն ինչից, անկախ հասկանում ես, թե ոչ: Անհատի հիմար ու դեբիլ լինելը այլևս ամոթ չէ, դա կարելի է ի ցույց դնել, քանի որ նրա նմանները շատ են, պատասխանատվության կանչողները՝ քիչ: «Հպարտ Դատարկ Անհատը» այլևս պաշտպանված է գրագետ և ուսյալ մարդկանցից: Ահա սա է նիկոլիզմը:
Հետևանք2. նիկոլիզմը համակարգային անգրագիտության առկայության հետևանքն է:
թեզիս 2. անգրագիտությունը ազգն ու պետությունը քանդող ներքին սողանք է:
3. հայ քաղաքական մտքում հայրենասիրության ու պետականության հիմնական քարոզիչը եղել է Հայ Առաքելական Եկեղեցին:
Սա դարերի խորքից եկող մոտեցում է, ՀԱՅԵՐԻՍ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ:
Հայրենասիրությունը, ազգային ինքնագիտակցումը, ազգի դերն ու նշանակությունը համամարդկային արժեհամակարգում, հիմնականում որոշում է հենց ազգի դավանած կրոնը:
Պատահական չէ, որ Հայոց թագավորներին թագադրել են հենց հոգևոր հայրերը:
Եվրոպայում Հռոմի պապի դերի ու նշանակության մասին չեմ խոսում:
Ավելի հետաքրքրական է Պապ թագավորի դարաշրջանում Հայ Եկեղեցու անկախացումը, հենց որից էլ «հայ մեծագույն կոմպլեմենտարիստ» թագավորը սկսեց իր ռեֆորմները:
Հետևանք3. Հայ Առաքելական Եկեղեցու դերի ու նշանակության նվազեցումը բերեց Հայրենասիրության ու պետականության դեֆիցիտի:
Թեզիս 3. Հայ Առաքելական Եկեղեցին և Քրիստոնեական արժեհամակարգը պետականության ու հայապահպանության հիմքն են:
Ազգային շարժումների առաջնային խնդիրը այս թեզերի համընդհանուր և հասանելի դարձնելն է՝ դրանք բերելով մարդու կենցաղ, որը և ձևավորելու է նոր ու հայանպաստ վարքագիծ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ