Գլխավոր Աշխարհ ՀԱԵ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԻԶՄԸ

ՀԱԵ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԻԶՄԸ

by admin
0 մեկնաբանություն 719 դիտում

Ինստիտուցիոնալիզմը տնտեսագիտության ուղղություն է, որի շրջանակներում տնտեսությունը դիտարկվում է որպես հասարակական միավորումների համակարգի գործունեության արդյունք:
Տարիների ընթացքում տնտեսություն եզրույթը փոխվել է պետություն բառով, և պետությունը սկսվել է ընկալվել որպես ինստիտուտների գործունեության արդյունք:
Պետությունը ինստիտուների (բանակ, պետական ապարատ, կրթական համակարգ, ոստիկանություն և այլն) միջոցով իրականացնում է հասարակական կյանքի կազմակերպում՝ հիմքում ունենալով առաքելություն/ներ:
Հայոց պետության (ներկայիս Հայաստանի Հանրապետության) առաքելությունները ամրագրված են եղել Անկախության հռչակագրում՝ իրավական տեսք ստանալով ՀՀ Սահմանադրությունում:
Հետաքրքրական է, որ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ մի քանի դար իրագործել է հայապահպանության առաքելությունը, որը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության առաքելություններից մեկը:
Ի՞նչ է կատարվում հիմա
Իշխանության են եկել ՉՊԵՏՈՒԹՅԱՆ խորհրդանիշները, ավերել են կայացած կամ կիսակայացած ինստիտուտները, ձերբակալել են հարգանք ու վաստակ ունեցող անհատներին ու վստահ պետությունը տանում են դեպի վերացման (բանակը հստակ օրինակ):
Պետության անվտանգությունը գտնվում է գրեթե 0 մակարդակում, հիմա ա էլ վարում են հայ ինքնությունը վերացնելու քաղաքականություն:
Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես դարեր շարունակ պայքար տարած և թրծված ինստիտուտ, վերահայտարարել է իր առաքելությունը Հայոց մեջ՝ պայքար սկսելով հանուն հայապահպանության:
Որպես ինստիտուտ կոորդինացիոն գործընթացը ՀԱԵ կատարում է իդեալական, որը չի հերիքել բոլոր նախկին հասարակական գործընթացներին:
Կարևոր է ֆիքսել 2 դրվագ՝
1. նախկինում ՀԱԵ ակտիվ պայքարի (իր դեմքով) չի խառնվել, քանի որ հայապահպանության խնդիրը այսքան օրհասական չի եղել,
2. վերջին 6 տարիներին միայն ՀԱԵ է ԿԱՐՈՂԱՑԵԼ դիմագրավել իշխանական ոհմակի հարձակումներին՝ չընկրկելով տեխնոլոգիական և մեդիա տեռորի առաջ:

Հ.Գ. 1. – Հավատքից և հոգևոր արժեքներից, որոնք տարածել ու տարածում է ՀԱԵ, ես չեմ խոսում, քանի որ դա իմ ասելիքը չէ, հոգևոր հայրերը այսօր, առավել քան երբևէ, կատարում են իրենց գործը, ասեմ ավելին, ես չէ, որ պետք է խոսեմ հավատքից
Հ.Գ. 2. – Բագրատ Սրբազանը վառ անհատականություն է, որի վկայությունն են ֆեյքերի/կիսագրագետների անզորությունը, քանի որ մարդը ոչ մի խոցելիություն չունի, նաև ազգաբնակչության մոտ (այդ թվում ոչ հավատացյալ) մեծ հեղինակությունը:

Արսեն Մանուկյան

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ