Գլխավոր Լրահոս ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (երեխաներ-մանուկներ)

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (երեխաներ-մանուկներ)

by admin
0 մեկնաբանություն 995 դիտում
“…ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու …” (հմմտ. Մրկ. Ժ 15 ):
Հովհաննես աստվածաբան ավետարանիչն իր գրքում քանիցս անդրադառնում է Փրկչի հանդեպ դրսևորված չկամությանը, ատելությանն ու նախանձին (հմմտ. ԺԱ 39- 50)` հասկանալ տալով, որ ժամանակակիցներից շատերը կամ բացարձակապես չէին ընկալում Քրիստոսի ով լինելը, կամ թյուր ընկալում ունեին, կամ բոլորովին այլ կերպ էին ընկալում և կամ ընկալելելով հանդերձ, այդուամենայնիվ չունեին անհրաժեշտ գիտակցությունը:
Այսուամենայնիվ, փաստ է, որ Տիրոջ կողքին ներկա էին և՛ հավատացողներ ու հասկացողներ, և՜ գիտակցողներ ու անգամ “մարգարեացողներ” (հմմտ. Մատթ. ԺԸ 3, Հովհ. ԺԱ 51-52):
Աստված-մարդ հարաբերությունն առավել տեսանելի, ընկալելի դարձնելու համար, ոչ պատահականորեն, Աստվածաշնչում հաճախ և տարբեր առիթներով կիրառվում, գործածվում է ծնող-զավակ պատկերն (հմմտ. Հովհ. ԺԱ 15, 53-54) ու մանուկների֊երեխաների կերպարը (պարագան): Համընդհանուր սիրո, հույսի, ապահովության ու վստահության սույն ինքնատիպ օրինակը ևս պատահականության արդյունք չէ, քանի որ թե’ այն ժամանակ և թե’ ներկայումս ամենքը չէ, որ հավատարիմ են Աստծուն. (ճիշտ այնպես), ինչպես որ հաճախ զավակներն են թերարժևորում ծնողական գուրգուրանքը: Տարբերությամբ, որ երկրային անկատարության շրջագծում, ինչես որ բացառված չեն երկուստեք սխալները, թյուր փոխըմբռնումներն ու անհասկացողությունները, այնպես էլ՝ բացառությունները:
Ասվածից զատ, բոլոր խնդրահարույց իրավիճակներով հանդերձ, մարդկության պատմության մեջ երբևէ չի եղել ավելի նվիրական ու հաստատուն կառույց ու հաստատություն, քան ընտանիքը, որն, ըստ էության, Արարչի անդարձ ու ամենայուրովսանն պարգևն է մարդկությանը` հիմահաստատված ու ճառագող մեկ և անբաժանելի Սուրբ Երրորդության Առանձնավորություններից։ Ինչպես նաև` ավելի բնորոշող օրինակ, քան մանկան` երեխայի կերպարը, երբ վերջինիս (խայտող) վարքուբարքի մեջ շոշափելի աստիճանի պատկերավոր ու ամբողջական կերպով երևան է գալիս (իրեն նկատմամբ) թևածող գուրգուրանքն ու հոգատարությունը։
Այդուամենայնիվ, այլ է սակայն աստվածայինը: Կատարյալի առաջին հայացքից պարզ, բայցև համաժամանակ պարտավորեցնող յուրաքանչյուր մի պատվերի մեջ ներամփոփված է հավերժ-անփոփոխ հսկայական մի ըմբռնողություն, որն ստույգ է ու ճշմարիտ առմիշտ` բոլոր ժամանակների ու մակարդակների համար: Տերը կարծեք թե շշնջալիս լինի` “Ինչ որ Ե’ս կարող եմ անել, դուք պատկերացնել անգամ չեք կարող, և ինչ որ դուք եք մտածում… չեք կարող անել, եթե Ե’ս նախ թույլ չտամ”, այդուհանդերձ, կարող եք սպանել ինձ (հմմտ. Մրկ. Ժ 13֊16, Հովհ. ԺԱ 53), պայմանով որ միմյանց խնայեք:
Քրիստոսի խոսքը վերաբերում է ամենքին ու բոլորին հավասարապես: Այն բարոյական ճանապարհին կանգն(եցն)ելու պատգամ է, հրավեր է և այնպիսի օրինակ, որը երբևէ ոչ մի այլ տեղ այդչափ բյուրեղային չի հանդիպում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ