Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած ընթացիկ այցի ժամանակ։
Համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են մեծացնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության, ինչպես նաև մշակույթի ոլորտում։
Աղբյուրը՝ www.tert.am