Bloomberg-ի մեկնաբան Հել Բրենդսը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ միաժամանակյա դիմակայության դեպքում Միացյալ Նահանգները կարող է պարտվել։
«Պատկերացրեք սցենար, որի դեպքում մեկ, երկու կամ երեք տարի հետո աշխարհը կցնցեն պատերազմները Եվրոպայից մինչեւ Խաղաղ օվկիանոս։ Գաղափարն այնքան էլ անհեթեթ չէ, որքան դուք պատկերացնում եք»,- գրել է հեղինակը՝ նշելով, որ նախկինում երբեք ԱՄՆ-ը կարճաժամկետ պատերազմական առճակատման չի բախվել մի քանի առանձին թատերաբեմերում։
Նյութում նշվել է, որ լարված իրավիճակն Ուկրաինայի, Թայվանի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում կարող է վերաճել գլոբալ մարտի, եւ դրանում ԱՄՆ-ը ստիպված կլինի որոշել իր համար գերակա ուղղությունները։
Հեղինակի կարծիքով՝ այս մասշտաբի խնդիրներով ծանրաբեռնված պետությունը չի կարողանա արձագանքել ոչ մի խնդրի, հաշվի չառնելով Վաշինգտոնի՝ այլ խնդիրները լուծելու կարողության վրա այդ արձագանքի ազդեցությունը։ Նահանգների կառավարման պետական համակարգին ներկայացվող պահանջները չափազանց դաժան կլինեն այդպիսի ծայրահեղ պայմաններում։
Աղբյուրը՝ www.news.am