Գլխավոր Լրահոս ՍՈՐՈՍԻ ՎԱՍՏԱԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՍՈՐՈՍԻ ՎԱՍՏԱԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

by admin
0 մեկնաբանություն 95 դիտում
Մեր օրերում Սորոսի մասին խոսում են բոլորը, անգամ մարդուն սորոսական անվանելով, կարող ես նրան վիրավորել:
Իսկ ինչ՞ է իրականում արել սորոսի հիմնադրամը, և որտեղից նման բացասական վերաբերմունք դեպի նրա անձը:
Իրականում, շատ դրամաշնորհներ, կրթական ծրագրեր են իրացվել այս հիմնադրամի ֆինանսավորմամբ, սակայն Սորոսի իրական մեգածրագրերի մասին հաճախ տեղյակ չեն հենց այդ հիմնադրամի շատ շահառուներ:
Փորձեմ հակիրճ ներկայացնել 3 թեզ՝
1. սորոսյան բաց հասարակության հիմքը կազմում են լիբերալիզմի կնքահայր Կարլ Պոպպերի աշխատանքները:
2. թեև մի քանի խելոքներ բաց հասարակության թշնամի համարում են փակ հասարակաթյունը, սակայն Պոպպերի սկզբնական գործերում բաց հասարակության հականիշը ավանդական հասարակությունն է,
3. ավանադական հասարակությունում առկա են կարմիր գծեր՝ տաբուները, ինչը բացակայում է բաց հասարակությունում:
Հիմա հասկանանք, թե ինչ ազդեցություն են թողել սորոսյան ծրագրերը Հայաստանում՝
1. Ցեղասպանությունը պետք չէ հիշել, կարևորը ազատ սահմաններն են,
2. Ղարաբաղը բեռ ա Հայաստանի համար,
Իմ ուսանողության տարիներին այս մտքերի համար ինձ, մինիմումը, մի լավ կքոթակեին, կամ էլ ես կլինեի մերժված:
Հիմա ես ասում եմ Հայկական Արցախ կամ ոչ թուրքական ժխտողականությանը Հայոց ցեղասպանության հարցում, մի շարք անհայրենիքներ ինձ փորձում են ծաղրել, դուխներն էլ հերիքի, կարող ա փորձեն ծեծել:
Հասարակությունը առանց տաբուների կորցնում է ազգային իդենտիֆիկացիան, այնուհետև ազգին պատկանող պետության սահմանները, հետագայում՝ ինքն իրեն:
Վիրտուալության դարաշրջանում կորչում է ուղիղ շփումը, որը վերջնարդյունքում բերում է միջանձնային փոխհարաբերությունների դեգրադացման:
Ահա Սորոսի վաստակը մեր օրերում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ