Գլխավոր Լրահոս Գույ­քա­հար­կի մասին: Չի կա­րե­լի ե­կա­մուտ­ներ չու­նե­ցող ըն­տա­նի­քին մի կող­մից նպաստ տրա­մադ­րել, մյուս կող­մից այն հար­կի տես­քով վերց­նել ձեռ­քից. տն­տե­սա­գետ Արմեն Գրիգորյան

Գույ­քա­հար­կի մասին: Չի կա­րե­լի ե­կա­մուտ­ներ չու­նե­ցող ըն­տա­նի­քին մի կող­մից նպաստ տրա­մադ­րել, մյուս կող­մից այն հար­կի տես­քով վերց­նել ձեռ­քից. տն­տե­սա­գետ Արմեն Գրիգորյան

by admin
0 մեկնաբանություն 2436 դիտում

Այն, որ գույ­քա­հար­կի փո­փո­խու­թյուն պետք է, ոչ ոք չի կա­րող հեր­քել։ Չի կա­րող, օ­րի­նակ, 1996 թվա­կա­նի մաշ­ված ավ­տո­մե­քե­նա­յի գույ­քա­հարկն ավ­տոտ­նա­կի գույ­քա­հար­կից ա­վե­լի բարձր լի­նել։ Օ­րեն­քը, միան­շա­նակ, պետք էր վե­րա­նա­յել, բայց դա պետք է պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նից բխի: Այս­տեղ կարևոր է, որ պրոգ­րե­սիվ հարկ­ման հա­մա­կար­գը սո­ցիա­լա­կան գնա­հա­տա­կան ու­նե­նա, այ­սինքն՝ կա գույք՝ բնա­կա­րան, բայց բնա­կիչ­նե­րը ե­կա­մուտ չու­նեն, հետևա­բար տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյու­նը հար­կա­յին լրա­ցու­ցիչ բեռ է։ Չի կա­րե­լի ե­կա­մուտ­ներ չու­նե­ցող ըն­տա­նի­քին մի կող­մից նպաստ տրա­մադ­րել, մյուս կող­մից այն հար­կի տես­քով վերց­նել ձեռ­քից: Օ­րեն­քում այս տե­սակ փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լը վկա­յումն է այն բա­նի, որ իշ­խա­նու­թյունն ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում չու­նի երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի մա­սին, և Հար­կա­յին օ­րենս­գիր­քը՝ իբրև գոր­ծիք, փո­փո­խու­թյան է են­թարկ­վում ի­րա­րա­մերժ բա­ցատ­րու­թյուն­նե­րով։ Իշ­խա­նու­թյան նա­խընտ­րա­կան ծրագ­րի սո­ցիա­լա­կան նե­րա­ռա­կա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին դրույ­թը, փաս­տո­րեն, չի պահ­պան­վել։ Մի կող­մից ե­կամ­տա­յին հարկն են հա­մա­հար­թեց­նում, մյուս կող­մից պրոգ­րե­սիվ հարկ­ման ան­վան տակ այն­պի­սի փո­փո­խու­թյուն ներ­կա­յաց­նում, ին­չի հար­վա­ծը, ա­ռա­ջին հեր­թին, զգա­լու են ցածր ե­կա­մուտ­ներ ու­նե­ցող­նե­րը։ Ե­կամ­տա­յին հար­կի դեպ­քում ա­մեն ինչ պարզ է, կա ե­կա­մուտ, կա նաև հարկ, չկա ե­կա­մուտ, հարկ էլ չկա, իսկ գույ­քա­հար­կի դեպ­քում քա­ղա­քա­ցին ու­զի-չու­զի վճա­րե­լու է այն, քան­զի Հա­յաս­տա­նում քիչ թվով ըն­տա­նիք­ներ են, որ սե­փա­կան բնա­կա­րան կամ ա­ռանձ­նա­տուն չու­նեն:

Ամբողջական հոդվածը՝  ԻՐԱՏԵՍ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ