Գլխավոր Աշխարհ Ռուսաստանը, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, ամրագրում է Աստծո հանդեպ հավատքը

Ռուսաստանը, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, ամրագրում է Աստծո հանդեպ հավատքը

by admin
0 մեկնաբանություն 2346 դիտում

Հարկ է նշել, որ Ռուսաստանը, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, նաև ամրագրում է հոգևոր-բարոյական կարևոր նորմեր՝ շեշտելով հավատքը, ընտանիքը, դաստիարակությունը և այլն:

Ներկայումս ընթանում է առցանց քվեարկություն:

YERKIR.AM-ը նշում է, որ Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին էլեկտրոնային քվեարկության մասնակցությունը գերազանցել է 76 տոկոսը. այս մասին հայտնում է դիտորդների գործադիր շտաբը, նշելով՝ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը, առցանց քվեարկության համակարգի վրա հարձակման փորձից հետո, ևս 10 հազար մարդ է լրացրել քվեաթերթիկները:

Նշվում է՝ հունիսի 27-ի գիշերը, չբացահայտված անձինք դիտորդական ծառայության միջոցով հարձակվել են համակարգի վրա: Մասնագետները ներկայացրել են ուժեղացված անվտանգության ռեժիմը, բայց հարձակումը, ենթադրաբար, տեղի չի ունեցել:

Ի վերջո համակարգի հասանելիությունը վերականգնվել է։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ