Գլխավոր ՀոգևորԱռակներ Լուսավորում (առակ)

Լուսավորում (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1082 դիտում

Խավար սրահի մեջ հավաքված մարդիկ խոսում են ջահի ու դրա մեծ լուսավորության մասին: Նրանցից մեկը ոգևորված ճարտասանում է, թե ինչ է ջահը, ինչպիսի լույս է տալիս և լուսավորում, իսկ մյուսները մթության մեջ զարմացած, ոմանք հիացած նայում են նրան, ոմանք էլ շփոթված այս ու այն կողմ են հայացքներն ուղղում ու լույս փնտրում խավարի մեջ: Այդ պահին մի փոքրիկ լույս է ճառագում, և սրահը լուսավորվում է: Բոլորը նկատում են մի փոքրիկ, ժպտերես աղջկա, որը լուցկիով մի մոմ էր վառել: Այնուհետև ասում է.

-Ավելի լավ է մի փոքրիկ մոմ վառել և լույսի մեջ լինել, քան խավարի մեջ ջահի մեծ լույսի մասին խոսել…

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ