Գլխավոր Արցախ Պատմական Արցախի նահանգ

Պատմական Արցախի նահանգ

by admin
0 մեկնաբանություն 133 դիտում

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով։ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը դարձել է նահանգի կենտրոնը։ Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել Փառնես (Փառիսոս) բերդավանը, Հայկական Փառիսոսի Թագավորության օրերին (X-XI դդ)։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ