«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է
ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ
դրամաշնորհների տրամադրման մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունները:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500.000 դրամից մինչև 1.000.000 դրամ է:
Առանձին դեպքերում կախված ծրագրի յուրօրինակությունից կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:
Նպատակը
Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումն և տարածումն է:
Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով:
Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է`
- հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
- գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:
Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:
Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.
- նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
- կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
- համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում[1]:
Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`
- իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
- կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
- կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
- ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը:
Ծրագրում պետք է ձևակերպված լինի ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը(շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:
Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
- ծրագիր-առաջարկ,
- բյուջե,
- ՀԿ-ի կանոնադրության պատճենը և վերջին հինգ տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով`
- առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտություն,
- երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեներով՝ info@barepasht.am, barepashtserund@gmail.com
Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը:
Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23
email: info@barepasht.am
________________________________________
[1] Մանուկ Աշոտի Մկրտչյան, ՀՀ հանրակրթության զարգացման հեռանկարները, Երևան 2016:
Աղբյուրը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ
NIP/National Information Platform
3 մեկնաբանություններ
Մեր տեղեկություններով հնարավոր է մասնակցել այդ տարբերակով, եթե հատկապես լավ ծրագիր-առաջարկ ունեք:
Պարտադիր պետք էր լինի ՀԿ ,իսկ հնարավոր չե մասնակցել որպես անհատ?
Մեր տեղեկություններով՝ այո, պետք է ՀԿ լինի, կամ էլ՝ հիմնադրամ, անհատները չեն կարող դիմել: