Գլխավոր ԼրահոսLifestyle Առցանց այցելություն դեպի խորհրդավոր քաղաք Պետրա…

Առցանց այցելություն դեպի խորհրդավոր քաղաք Պետրա…

by admin
0 մեկնաբանություն 2988 դիտում

Պետրան աշխարհի հին քաղաքներից մեկն է: Եդոմի մայրաքաղաքն է եղել, ավելի ուշ՝  Նաբաթեայի մայրաքաղաքը: Գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ և շրջակայքից 660 մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կանիոնում: Դեպի հարթավայր ելքն անցնում է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևելքում և արևմուտքում ժայռերը միանգամից կտրատվում են՝ առաջացնելով 60 մ բարձրությամբ բնական պատեր։ Պետրայից ոչ հեռու գտնվում են Ադ-դեյր տաճարը և Ահարոնի դամբարանը։

Հետևյալ հղումի միջոցով կարող ենք առցանց այցելել Պետրա քաղաքը՝  այցելություն Պետրա: 

«Պետրա» անվանումը հունարեն նշանակում է քար (հունարեն՝ πετρα)։ Եվ, իսկապես, Պետրան քարից քաղաք է. նրա նմանը չի եղել Հռոմեական կայսրությունում: Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից կառուցել են տներ, տաճարներ։ Պետրան լավագույնս համադրվել է ավազուտներին, որ հրաշալի նյութ են ծառայել շինարարության համար։ Այդպիսով, մ.թ. 1-ին դարում անապատի սրտում խոյանում է հոյակերտ քաղաք։

2005 թվականին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ