Գլխավոր Հայ գործարար Բարերար Հրաչյա Պողոսյանը

Բարերար Հրաչյա Պողոսյանը

by admin
0 մեկնաբանություն 1240 դիտում

Հրաչյա Միսակի Պողոսյանը մեր ժամանակների լավագույն հայ բարերարներից է: Ավելի քան 250 բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է:

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ծառայակից զինվորների Պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի պատվավոր անդամ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԱԵ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանակիր է։

Առաջին բարեգործական նախաձեռնությունն իրականացրել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ կառուցելով կանգառ։ Ագարակի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի, Արարատ 73-ի հաղթանակի 40-ամյակի հուշարձանի, Ագարակի Սբ Աստվածածին եկեղեցու, զանգակատան, խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունների հեղինակն է, Ագարակի միջնակարգ դպրոցի վերանորոգման, սպորտային դահլիճի ստեղծման աջակիցն է, Ագարակի Յուրի Գագարինի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հովանավորը։

Հրաչյա Պողոսյանը նաև 2018 թվականին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնության հեղինակն է։

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության շնորհիվ 2013 թվականին վերակառուցվել է Պետրոս I-ի լենինգրադյան Կիրովսկ քաղաքում գտնվող հուշահամալիրը։ Նրա բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել։ Գործունեության մեծ մասը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հավերժացմանը, Հայոց Ցեղասպանության հիշատակի պահպանմանը, որոնց երկուսին էլ մասնակցել են իր պապերը։ Նրա շնորհիվ տպագրվել է նաեւ «Սանկտ Պետերբուրգի հայ մարշալներ, գեներալներ և ծովակալներ» հաստափոր գիտական ժողովածուն։

2006 թվականից աշխատում է որպես «РосВоенСтрой» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն։ 2013 թվականից նշանակվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական։ Բնակվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ФОНД ИМЕНИ ПОГОСЯНА ГРАЧЬИ МИСАКОВИЧА

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ