Գլխավոր Հայ գործարար Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանը

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանը

by admin
0 մեկնաբանություն 1145 դիտում

Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան) ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին հայ-ամերիկյան աղքատ ընտանիքում Կալիֆոռնիայում, վաճառել է թերթեր ու սկսել է աշխատել 9 տարեկանից: Զբաղվել է բռնցքամարտով՝ հանդես գալով Rifle Right Kerkorian անունով: 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում և շուրջ 2,5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ դոլարի աշխատավարձ: Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քըրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում: Հայազգի գործարարի առաջին խոշոր գնումը եղել է Cessna ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար ԱՄՆ դոլարով գնել է Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է 104 միլիոն դոլարով: 1965 թվականին Քըրքորյանը դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Նրա «շնորհիվ» ԱՄՆ-ում բնակվող հայերը սկսել են գնել այս միության արժեթղթերը, ինչի արդյունքում արժեթղթերի գինը աճել է մի քանի անգամ՝ Քըրքորյանի համար ապահովելով զգալի եկամուտներ: Քըրքորյանի ամենահաջող գործարքը համարվում է Լաս Վեգասում 960 հազար ԱՄՆ դոլարով հողատարածքի գնումը: Այդ հողատարածքի առանձին հատվածները տալով վարձով՝ Քըրքորյանը վեց տարում, մինչ հողատարածքի վաճառելը, աշխատել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար: Քըրքորյանի խոշոր բիզնես նախագծերից մեկը՝ MGM հյուրանոցը, համարվում է Լաս Վեգասում կառուցված հանգստի և ժամանցի առաջին մեգա-համալիրը: Հետագայում Լաս Վեգասում Քըրքորյանը իրականացնում է մի քանի այլ խոշոր ներդրումային նախագծեր: Քըրքորյանը ներդրումային հետաքրքրություններից շրջանակում հայտնվել է նաև հոլիվուդյան կինոարտադրությունը: Քըրքորյանը գնել է Metro Goldwyn Mayer կինոընկերության, ինչպես նաև United Artists-ի, Columbia Pictures-ի և 20th Century Fox-ի բաժնետոմսեր:1980-ականներին Քըրքորյանը դարձել է ամերիկյան Chrysler ընկերության, հետագայում նաև General Motors ընկերության բաժնետեր: Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից մինչն այսօր 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։
2008 թվականին Քըրք Քըրքորյանը դարձել է ամերիկյան «Ford» խոշորագույն ավտոկոնցեռնի երրորդ խոշոր համասեփականատերը՝ գնելով այդ վիթխարի կազմակերպության բաժնեթղթերի 5,6 %–ը, որի համար նա վճարել է 861 մլն դոլար։ Իբրև հետևանք, նրա ընկերությունը դարձել է«Ֆորդի» երրորդ պորտֆելային ներդրողը՝ Wellington Management (7,53 %) և Brandes Investment Partners (7,35 %) հիմնադրամներից հետո։

Հիմնական աղբյուր՝  ԲԻԶՆԵՍ 24

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ