Գլխավոր ԼրահոսLifestyle Բիզնեսի կառավարում և մարքեթինգ, 2024թ. ընդունելություն/ BMM

Բիզնեսի կառավարում և մարքեթինգ, 2024թ. ընդունելություն/ BMM

by admin
0 մեկնաբանություն 939 դիտում

Յուրօրինակ կրթական ծրագիր

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Քրիստոնեական արժեքների վրա հիմնված բիզնես միջավայրի ամրապնդում» ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացնում է չորս ամսյա (մարտ-հունիս 2024թ.) անվճար դասընթաց: Դասընթացի ավարտից հետո կտրվի մասնակցության վկայական:

Գիտելիքն ու առաքինությունն են ապագայի երաշխիքը:

Դասընթացի հիմնական ուղղությունները՝
1.Բիզնեսի հիմնում ու կառավարում
2.Բիզնես հաղորդակցություն
3.Մարքեթինգի առանձնահատկություններ
4.Ֆինանսական կառավարում
5.Նորարարական գործարարություն

Բիզնեսի կառավարման և մարքեթինգի դասընթացը նոր համագործակցային կապեր հաստատելու լավ հարթակ է: Դասընթացի ընթացքում կլուսաբանվեն գործարարության վերաբերյալ անհատական և ընդհանրական կարևոր խնդիրներ, դրանց շուրջ կծավալվեն քննարկումներ և վեր կհանվեն լուծման ուղիները:

Դասընթացի մեկնարկը մարտ ամսին է: Ավարտը՝ հունիս ամիս:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 5-ը։

Սույն դասընթացը յուրօրինակ է այն առումով, որ լուսաբանում է նաև քրիստոնեական արժեքների դերն ու նշանակությունը գործարար հարաբերություններում և այդ արժեքների կարևորությունը գործարարության մեջ դրական արդյունքներ արձանագրելու հարցում:

Մանրամասնությունների համար դիտել կցված ֆայլը՝ BMM

ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄՆ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կցված ֆայլեր

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ