Գլխավոր ՀոգևորԱռակներ Դեղատունը (առակ)

Դեղատունը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 223 դիտում

Մի երիտասարդ գլխացավով հիվանդանում է: Դեղատնից դեղամիջոց է գնում ու խմում, բայց այն չի օգնում, գնում է մեկ ուրիշ դեղատուն և այդտեղից է դեղ գնում, սակայն կրկին ինչքան խմում է, չի օգնում, որովհետև իր հիվանդությանն առավել ուրիշ դեղամիջոց է անհրաժեշտ լինում: Երբ բժիշկն ասում է, որ մոտակա դեղատանը քեզ բուժող դեղը կարող ես գտնել, այդ երիտասարդը պատասխանում է.

-Այդ դեղատանը սևամորթ է աշխատում, ես նրա տված դեղը չեմ ընդունի, ես միայն սպիտակամորթ մարդկանցից եմ դեղ գնում, որովհետև իմ պապերն ինձ այդպես են ավանդել ու հորդորել: Պետք է միայն մերը գնենք ու խմենք, որպեսզի առողջ լինենք:

Բժիշկն ասում է.

-Արդեն պարզ է, թե քո գլխացավն ինչից է, իսկ ե՞րբ սկսեց քո գլուխը ցավել…

Երիտասարդը պատասխանում է.

-Թատրոնի հանդերձարանից դուրս գալու ժամանակ շփոթմամբ մի սևամորթի գլխարկ դրեցի, բայց հենց իմացա, անմիջապես հանեցի ու մի կողմ շպրտեցի, թեև ուժեղ ու սառը քամի էր փչում…

Անհանդուրժողականությունն ու ծայրահեղությունները միշտ էլ փորձություններ են բերում և Ավետարանի Սիրո պատվիրանի հետ ամենևից էլ կապ չունեն…

Հ. Մանուկյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ