Գլխավոր Գրադարան Ինչպես զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը ջախջախեց թուրքական 40 հազարանոց բանակը

Ինչպես զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը ջախջախեց թուրքական 40 հազարանոց բանակը

by admin
0 մեկնաբանություն 1280 դիտում

Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը:
Զեյթունի գավառում ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862 թ-ին Մեծ վեզիրից հրաման է ստանում նվաճել Զեյթունը: Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր պետք և դրա համար օգտագործում է հետևյալ միջադեպը.
Զեյթունի գավառակի հայաբնակ Արեգին գյուղի 70 բնակիչներ իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով` սպան եմ 17 թուրքերի: Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել 70 արեգինցիներին: Զեյթունի իշխանները այս պահանջը մերժում են` հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»: Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 կանոնավոր զորք ուներ: Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը` Ազիզ փաշան հայտարերց, որ նրանք ովքեր կմիանան Զեյթունի դեմ արշավանքին թալանելու հնարավորություն կստանան: Այդ հայտարարության արդյունքում Ազիզ Փաշայի բանակին միացան արյան և թալանի ծարավ 30.000 թուրք: Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավեց Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել` սպանվեցին: Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում Զեյթունցիները ջախջախեցին թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1862թ-ի օգոստոսի 2-ին:
Շուրջ 500 զեյթունցիներ նահանջ ձևացնելով թուրքական հիմնական բանակը մտցրին Ս. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը: Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա:
Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց:
Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ: Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»:

Այսպիսով, լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և, առհասարակ, մարտնչող ողջ հայ բնակչությունը:

Աղբյուրը՝  www.anunner.com, www.akunq.net

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ