Գլխավոր Հոգևոր Ինչպես հասկանալ Աստծո կամքը

Ինչպես հասկանալ Աստծո կամքը

by admin
0 մեկնաբանություն 1382 դիտում

«Ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան»
(Ա Հովհ. 2.17)

Նախաբան

Ինչպե՞ս իմանալ Աստծո կամքը տարբեր հարցերում: Այս իրողությունը քրիստոնյանի համար միշտ էլ կարևոր է եղել: Այն պարզ է այնպիսի մարդու համար, ով ձգտում է ապրել հոգևոր կյանքով, պահել պատվիրանները, քանի որ մարդը հաղորդակից է դառնում Աստծո ներկայությանը, և ճանաչելով Աստծուն ու հոգևոր կյանքը, կարողանում է ընկալել Աստծո կամքը տարբեր պարագաներում: Սակայն Աստծո կամքը հասկանալը բարդ է այն ժամանակ, երբ մարդը մխրճվում է կյանքի հոգսաշատության և մարմնավոր կյանքի մեջ ու զանազան իրադրություններում դժվարանում է հասկանալ, թե ինչպես գործել Աստծո կամքին համապատասխան: Մեզ համար շատ անգամ դժվար է լինում ընկալել Աստծո կամքը, որովհետև չենք ապրում այնպիսի հոգևոր հաղորդակցությամբ, որ Տիրոջ կամքը ճանաչելի լինի մեզ համար մեծ ու փոքր հարցերում: Որպեսզի մենք հասկանանք Աստծո կամքը, առաջին հերթին պետք է անդրադառնանք Աստվածաշնչին և Սուրբ Հայրերի գրվածքներին, որտեղ բացահայտվում են Երկնային Նախախնամության կամքի շավիղները տարաբնույթ հարցերում և մեզ համար դառնում ուղեցույց, թե ինչպես գործել զանազան պարագաներում: Սբ Անտոն  Մեծն այսպես է բնորոշում. «Ով կցանկանա քայլել Աստծո կամքի համաձայն, որը մեղրից ավելի քաղցր է և լի է ամեն տեսակի ցնծություններով, նրան անձամբ կօգնի և կամրապնդի և նրա հոգուն թույլ կտա զարմանալի գործեր կատարել և նրանց առաջ հարդարել Աստծուն սիրելի բոլոր ուղիները, և այդ ժամանակ ոչ մի թշնամի չի կարող դիմադրել նրան այն բանի համար, որ նա գնում է Աստծո կամքի համաձայն»[1]:

Աստծո կամքի գլխավոր նպատակը մեր կյանքում
1.Ո՞րն է Աստծո կամքը մեր կյանքում 
Աստծո կամքը հասկանալու ուղիները
1.Աստծո կամքը հասկանալու ընդհանուր դրույթներ
Սուրբգրային մեջբերումներ (Աստծո կամքը) 
(Հատվածներ՝ «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գրքից)

[1] Տես Սբ. Անտոն Մեծ, Խրատներ, Սբ. Էջմիածին 2009, էջ 107:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ