1988թ. Բարսեղ Բեգլարյանը հանդիսացել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: 1991-1993թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի ինքնապաշպանական միավորումների կազմակերպիչ (Երևանի Ժող.Տնտեսության Ինստիտուտում): 1994-1996թթ. նշանակվել է ՀՀ Պաշպանության Նախարարության Գլխավոր վարչության պետի տեղակալ:
1995թ-ին հիմնել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, իսկ 2002թ.-ին՝ «ՂԱՐԱԲԱՂ ԳՈԼԴ» ընկերությունը, տեխնիկապես վերազինելով և հագեցնելով Արցախի երկու խոշորագույն գինեգործական գործարանները, որոնք հիմնվել էին դեռևս 1927 և 1964թթ.:
2004թ.ին Արցախում հիմնադրվել է «ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է իրեն:
2004թ. ձեռք է բերե «ՀԱՅԿԱՊԲԱՆԿ» ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը, որը 2006թ.-ին վերանվանվել է «Արարատ» բանկի:
Պարգևատրվել է ԼՂ նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալով:
2008թ-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով:
2007 թվականին «Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին: Հիմնադրամը իրականացրել է ավելի քան 1 միլիոն դոլարի բարեգործություն: Բացի հիմնադրամից Բարսեղ Բեգլարյանն իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնց մասին չի բարձրաձայնում: