Խրիմյան Հայրիկի սույն երկը հովվերգական գույներով երևակում է հայրենի Վասպուրականի գյուղական իրականությունը, կենցաղն ու ավանդույթները, բնությունը, պարունակում է ժողովրդական խոսք ու զրույց, իմաստուն խոհեր ժամանակի, կյանքի ու աշխարհի մասին: Թեպետ արտացոլում է ԺԹ. դարի 60-70-ական թվերի իրականությունը, սակայն համահունչ է նաև հետագա ժամանակների խնդիրներին: Դա Հայրիկի պատգամն է հետնորդներին՝ վառ պահել հայրենի ակութը, երբեք չլքել այն: