Հունաստանի Գերագույն վարչական դատարանը որոշում կայացրեց, որ տարրական դպրոցներում և մանկապարտեզներում աղոթքները համապատասխանում են օրենքին և սահմանադրությանը:
Դատարանը որոշում կայացրեց, որ աղոթքը և հոգևոր արարողություններին մասնակցելը որպես ուսումնական գործընթացի մաս, ինչպես նաև կրոնական կրթական դասընթացների անցկացումը անհրաժեշտ է, և նպաստում է հույների կրոնական գիտակցության զարգացմանը` երկրի Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
Որոշումը նաև նշում է, որ այն վերաբերում է բացառապես քրիստոնեությունը դավանող աշակերտներին, այլ ոչ թե այլ կրոնների ներկայացուցիչներին կամ աթեիստներին: Այս խմբերը իրավունք ունեն ազատվել աղոթքից և հոգևոր արարողություններին հաճախելուց:
СПЖ
NIP/National Information Platform