Գլխավոր Աշխարհ Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին. Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ

Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին. Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ

by admin
0 մեկնաբանություն 527 դիտում

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ «Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին»:
«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-Tert.am) կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ», – ասել է իրանցի պաշտոնյան:
«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ, և դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը… Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը. Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից», – ասել է Հեյդարին:
Նա պարզաբանել է, որ  արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։
Հեյդարիի խոսքով՝ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ